
ArmLur.am-ի տեղեկություններով` Լոռու մարզում նոր ոստիկանապետ է նշանակվել: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ է նշանակվել Արամ Ղազարյանը, ով մինչ վարչության պետ նշանակվելը, աշխատում էր ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի պետ:

Ոստիկանության Բազումի բաժնի պետ է նշանակվել Արա Կարապետյանը, ով մինչ այս տարվա մայիս ամիսը աշխատում էր ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ, սակայն նախարարի հրամանով ազատվել էր աշխատանքից ու անցել կադրերի ռեզերվ: Կարապետյանն այսօր արդեն ոստիկանության Բազումի բաժնի պետն է: