
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Պետական եկամուտների կոմիտե, որտեղ ներկայացրել է ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին: Նշենք, որ Վարդան Հարությունյանն այդ պաշտոնում փոխարինել է Հովհաննես Հովսեփյանին, ով ընդամենը 7 ամիս է ղեկավարել ՊԵԿ-ը:
Վարչապետը նորանշանակ ՊԵԿ նախագահին հորդորել է ստեղծել առավելագույն բարենպաստ պայմաններ օրինապահ, տենտեսվարող սուբյեկտների գործունեության համար։
«Շատ դեպքերում միջոցառումները գծում, ծրագրավորում ենք մի տիպ գործարարի համար, որը դաշտում չի, որի դեմ պետք է որոշակի սանկցիաներ կիրառել եւ չենք մտածում՝ այդ գործառույթները, այդ միջոցառումներն ինչպես են ազդում սպիտակ դաշտում աշխատողների վրա։ Պետք է առավելագույնը կրճատել փաստաթղթերի, տեղեկանքների տրամադրման ցանկը, ժամկետները, խոսքը ոչ միայն այն տեղեկանքների մասին է, որը ՊԵԿ–ն է պահանջում, այլեւ՝ այլ գերատեսչությունների համար ձեւակերպվող փաստաթղթերի։ Դուք շատ լավ գիտեք՝ որ դեպքում է թուղթն ավելորդ»,–ասել է նա։
Մանրամասները` տեսանյութում: