
Արդեն հայտնել էինք, որ Լոռու մարզում նոր ոստիկանապետ է նշանակվել: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ է նշանակվել Արամ Ղազարյանը, ով մինչ վարչության պետ նշանակվելը, աշխատում էր ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի պետ:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով էլ աշխատանքից ազատվել ու կադրերի ռեզերվ է ուղղարկվել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Անանյանը: Նրան փոխարինում է ոստիկանության Լոռու մարզային վարչության այլևս նախկին պետ Արշավիր Գևորգյանը: