ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումը, գրում է Reuters-ը: Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել է Կրեմլի աղբյուրը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը չեղարկել է Փարիզ կատարելիք այցը ծրագրից դուրս մնացած միջոցառումների պատճառով:
Նրա խոսքով՝ Պուտինն ինքն է նման որոշում կայացրել: «Որոշ միջոցառումներ էին պլանավորվում անցկացնել՝ կապված ռուսական հոգևոր-մշակութային կենտրոնի բացման հետ, սակայն, ցավոք, այդ միջոցառումները դուրս մնացին ծրագրից, և այդ իսկ պատճառով նախագահը որոշեց դեռևս չմեկնել Փարիզ»,-ասել է Պեսկովը: