
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի (ՀԱՊԿ) նիստին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Գործակալության փոխանցմամբ՝ նիստի շրջանակներում հատուկ ուշադրություն կհատկացվի ահաբեկչության դեմ պայքարի միջոցներին, ինչպես նաև ՀԱՊԿ համակարգի հետագա կատարելագործմանը:
Հաղորդվում է նաև, որ ՀԱՊԿ-ում նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին: