Գիտնականները «հավերժական» ատամնալիցք են հայտնաբերել, որն ինքնուրույն բուժում է ատամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի գիտնականները վերջապես «հավերժական» ատամնալիցք (պլոմբա) են հայտնաբերել, որն ինքնուրույն բուժում է ատամը: Այն արդեն անվանել են «հեղափոխական»:

Առավելությունը՝

Ատամնալիցքն ինքնուրույն բուժում է ատամները: Պրոֆեսոր Ռոբերտ Հիլի խոսքով՝ նորարարական միջոցը կազմված է ապակե հիմքով բիոակտիվ նյութից: Այն բանից հետո, երբ ատամնալիցքը տեղադրվում է ատամի խոռոչում, սկսվում է հանքանյութերի դուրսբերումը, որոնցից ձևավորվում են ատամի հյուսվածքները, այսինքն՝ ֆտորի, կալցիումի և ֆոսֆորի միացությունը: Դրա հաշվին ատամի հյուսվածքները վերականգնվում են: Ի տարբերություն հին ատամնալիցքի՝ նոր ատամնալիցքն արանք չի թողնում ատամի և ատամնալիցքի միջև, ինչն անհնար է դարձնում բակտերիաների ներթափանցումը:

Գիտնականները հավաստիացնում են, որ նման ատամնալիցքը կարելի է տեղադրել մեկ անգամ և ընդմիշտ: Այն չի փչանա տարիների ընթացքում, ինչպես ժամանակակից ատամնալիցքերը, և չի ընկնի:

«Այդ նյութն էապես կփոխի ստոմատոլոգիական պրակտիկան»,-ասում է պրոֆեսոր Հիլը:




Լրահոս