
Սիրիայի խոշորագույն քաղաքում ավերածությունների ծավալները պատկերում են ընդդիմադիր ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքի նկարահանած կադրերը, այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
2012-ի օգոստոսից Հալեպի արևմտյան հատվածում վերահսկողություն է սահմանում երկրի կառավարական բանակը, իսկ արևելյան թաղամասերը, որտեղ նաև հայկական մի շարք թաղամասեր կան, վերահսկում են ընդդիմադիր զինված խմբավորումները:
Քաղաքում անդադար մարտեր են ընթանում: Խաղաղ բնակիչները մշտապես կրակահերթերի և ռմբակոծությունների զոհեր են դառնում: Բացի այդ, բնակչությունը տառապում է սննդամթերքի, ջրի և դեղամիջոցների պակասից: