Որ ուղղությունն է լինելու Վիկտոր Դալլաքյանի գործունեության հիմնական թիրախը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մոտավորապես ուրվագծվում է, թե որ ուղղությունն է լինելու Վիկտոր Դալլաքյանի գործունեության հիմնական թիրախը, հատկապես երբ նա հայտարարում է, որ Հայաստանին պարտադրված է, այսպես ասած, արհեստական աշխարհաքաղաքական ընտրություն։ Այլ կերպ ասած՝ Դալլաքյանն, ըստ էության, ակնարկում է յուրօրինակ «ոչ-ոչ»-ի մասին, ինչը ըստ էության նշանակում է հանդես գալ ներկայիս ստատուս քվոն, այլ կերպ ասած՝ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի գերիշխանությունը պահպանելու օգտին։

Համենայն դեպս, քանի դեռ Վիկտոր Դալլաքյանը հանդես չի եկել ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով կամ կողմնորոշմամբ, եթե աշխարհաքաղաքական ընտրությունը համարում է արհեստական, կան բոլոր հիմքերը եզրակացնելու, որ իրականում արհեստական է նրա հայտարարությունը Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու նպատակի մասին, քանի որ հնարավոր չէ ինքնիշխանությունը վերականգնել և հանդես գալ աշխարհաքաղաքական ընտրության դեմ՝ գտնվելով արդեն իսկ կատարված ընտրության պայմաններում։ Այն էլ ակնհայտորեն ուժի և շանտաժի ճնշման ներքո կատարված բռնության դեմ։ Առավել ևս, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ Դալլաքյանի կուսակցական գործունեությունը ֆինանսավորվելու է Ռուսաստանից։

Նախկին ՀՀԿ-ականի ակտիվ քաղաքականություն վերադարձի հայտն ըստ էության իր բովանդակային ուղղվածությամբ, կարծեք թե, գալիս է հիմնավորելու այս տեղեկությունները։ Համենայն դեպս, այդպիսի բովանդակությունը կարող է պահանջված լինել միայն Ռուսաստանի մոտ՝ հատկապես նկատի ունենալով այն, որ Ռուսաստանը վերջին շրջանում Հայաստանում իսկապես ունի հանրային ընկալման հետ կապված խնդիրներ, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, և այդ խնդիրները ոչ թե լուծելու, այլ քողարկելու ակտիվ որոնումների մեջ է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս