Առաքիչների պարտքի դիմաց տուն են պահանջում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը անդրադարձել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա Ս» ՓԲԸ-ի կողմից առաքիչների դեմ հայցեր ներկայացնելու պատմությանը: Առաքիչների պարտքը կազմում էր 1 միլիոն 950 հազար դրամ:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականի սեպտեմբերի 15-ին «Սլավ-Գրուպ» ՓԲԸ դիմել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Սիրան Աֆյանի եւ Դավիթ Սարգսյանի՝ պահանջելով նրանց համատեղ սեփականության ներքո գտնվող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել՝ միաժամանակ միջնորդելով գույքի նկատմամբ արգելանք կիրառել: Դատը նախագահող Նաիրա Ավետիսյանը մերժել է «Սլավ-Գրուպի» միջնորդությունը: Իսկ թե ինչպես կավարտվի այս գործը, ցույց կտա ժամանակը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս