Armenian text to speach

Արման Թաթոյանը Վիեննայում մասնակցում է Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների տարեկան ժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 12-14-ը գտնվելու են Վիեննայում: Նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) եւ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի կողմից կազմակերպվող ԵԱՀԿ տարածաշրջանի կանխարգելման ազգային մեխանիզմների տարեկան ժողովի շրջանակում:

Հանդիպմանը մասնակցելու են ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթահանձնաժողովի եւ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ քննարկվելու են կանխարգելման ազգային մեխանիզմների ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ ԵԱՀԿ մակարդակում այդ մարտահրավերների հաղթահարման ճանապարները Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո տասը տարի անց:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ




Լրահոս