«Ոտքի Հայաստան» Քաղաքացիական Շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու նպատակով նախաձեռնված ստորագրահավաքին միացել են 11 պատգամավոր`
Հրանտ Բագրատյան, Էդմոն Մարուքյան, Ալեքսանդր Արզումանյան, Արամ Մանուկյան, Լևոն Զուրաբյան, Զարուհի ՓոստանջյանՆիկոլ Փաշինյան, Էլինար Վարդանյան, Թևան Պողոսյան, Տիգրան Ուրիխանյան, Հեղինե Բիշարյան:
Հուլիսի 29-ի Սարի Թաղի դեպքերից հետո, առանց որևէ հիմքի և ապացույցի, միայն 2 ոստիկանի ցուցմունքով կալանավորված քաղբանտարկյալ Դավիթ Հովհաննիսյանը արդեն 2 ամսից ավել գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում: Դավիթ Հովհաննիսյանի փաստաբան Հովիկ Արսենյանը պատրաստվում է Վերաքննիչ դատարանին ևս մեկ անգամ միջնորդություն ներկայացնել Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու նպատակով՝ կցելով պատգամավորների ստորագրությունները:
Հիշեցնենք, որ ստորագրահավաքին արդեն իսկ միացել էին մի շարք մտավորականներ և հասարակական-քաղաքական գործիչներ՝ խափանման միջոցը փոխվելու դեպքում երաշխավորելով Հովհաննիսյանի պատշաճ վարքագիծը քննության ընթացքում: