
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանն վաղը կքննի «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի փաստաբանների բողոքն ընդդեմ կալանքի երկարացման:
Բողոքի քննումը կկայանա ժամը 16.00-ին:
Նշենք, որ նախորդ նիստին Պավել Մանուկյանը սուր ելույթ էր ունեցել և նշել, որ իր համար շատ վիրավորական և կոպիտ է կալանքի երկարացմանն ուղղված միջնորդությունը, որից հետո նա նյարդայնացել և խնդրել է, որպեսզի իրեն դահլիճից դուրս բերեն:
Դատարանը սեպտեմբերի 23-ին որոշում էր կայացրել ևս երկու ամսով երկարացնել Պավել Մանուկյանի կալանքը:
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով: