Forbes ամսագրի անգլիալեզու տարբերակը հոդված է հրապարակել հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի գործունեության մասին:
Ռուբեն Վարդանյանը բառացիորեն վերականգնում է Հայաստանի տնտեսությունն ու բարձրացնում երկրի համբավը՝ նախաձեռնելով միջազգային տարբեր նախագծեր, գրում է հեղինակավոր ամսագիրը:
«Հայաստանում Ռուբեն Վարդանյանի հիմնադրամը մի շարք խոշոր ծրագրեր է իրականացնում: Դրանցից մեկը դարձավ Տաթև վանական համալիրի ռեստավրացիան և ճոպանուղու կառուցումը: Այդ գաղափարի շնորհիվ՝ դեպի Տաթև զբոսաշրջիկների հոսքը տարեկան 4 հազարից հասավ 150 հազարի»,-նշում է պարբերականը:
Հոդվածում նշվում է նաև Ավրորա մարդասիրական համաշխարհային մրցանակաբաշխության մասին:
Forbes-ն ընդգծում է նաև, որ Ռուբեն Վարդանյանը հետխորհրդային տարածքում ամենանորարարական ուսումնական հաստատություններից մեկի՝ Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպորցի համահիմնադիրներից է: