
Անհասկանալի է, թե ինչպես է քաղաքապետ ընտրվել ՀՀԿ-ի թեկնածուն, ում օգտին քվեարկել է 14889 քվե, այն դեպքում, երբ հուշագրին միացած ուժերի օգտին քվեարկել է 19059 քաղաքացի: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Անդրադառնալով քաղաքապետի քվեարկությանը, որի ժամանակ Մամիկոն Ասլանյանը չորս ձայն ավել ստացավ, Էնֆիաջյանը նշեց, որ ի սկզբանե գնահատել էին ռիսկերը և նախապես պայմանավորվածություն ձեռք բերել:
Նա նշեց, որ իրենց ավագանիները նախապես պայմանավորվել են քվեաթերթը մի փոքր ծալել, նշանը մի փոքր կոր անել: Նա հավելեց, որ այդ պայմանավորվածության մասին իմացել են նաեւ ԼՀ-ից: