
Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր վարչությունում կորել են «օրենքով գող» Զախարի Կալաշովի (առավել հայտնի որպես Շաքրո Մոլոդոյ) գործով փաստաթղթերը, փոխանցում է «Ռոսբալթ»-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Ինչպես հայտնի է դարձել, նյութերը հավաքվել էին դեռևս 2015թ. և վերաբերում էին Մոսկվայի Cristal և Golden Palace կազինոների ռեյդերական հարձակմանը:
Այդ փաստաթղթերն անհրաժեշտ են եղել քննությանը՝ Շաքրո Մոլոդոյի գործին՝ ՌԴ ՔԿ գեներալ Դենիս Նիկանդրովի, ՔԿ սեփական անվտանգության պետ Միխայիլ Մաքսիմենկոյի կապը ստուգելու համար:
Վերոնշյալ բարձրաստիճան պաշոնյաները կասկածվում են քրեական հեղինակությունից խոշոր չափով կաշառք վերցնելու մեջ: