ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Կարեն Թամազյանը նշանակվել է Ֆինանսների նախարարի տեղակալ: Այդ մասին վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Կարեն Թամազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ»,-նշված է վարչապետի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերի 5-ին Թամազյանը նշանակվել էր Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար, այնուհետև 2014-ի մայիսի 29-ին ազատվել այդ պաշտոնից: