Մադրիդի «Ռեալ»-ը կերկարաձգի գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ պայմանագիրը, որը կգործի մինչև 2022 թվականը: Այդ դեպքում տարեկան աշխատավարձը կդառնա 20 միլիոն եվրո:
Ըստ այդմ, Կրոսը կդառնա գերմանական ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ: Հավելենք, որ մինչև 2020 թվականը նախատեսված գործող պայմանագրով Կրոսը ստանում է տարեկան 10.9 միլիոն եվրո:
Այժմ ամենաբարձր վարձատրվող գերմանացի ֆուտբոլիստը «Բավարիայի» խաղացող Թոմաս Մյուլերն է՝ 15 միլիոն եվրո: Երկրորդ տեղում Բաստիան Շվայնշտայգերն է «Մանչեսթեր Յունայթեդից»՝ 14 միլիոն: