Նախօրեին Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ երկրի ղեկավարը մրսածության պատճառով չեղարկել է Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցերը:
«Որոշ ուղղումներ են մտցվել: Մինչև այս շաբաթվա վերջ Նուրսուլթան Նազարբաևը բաց կթողնի միջազգային մի շարք միջոցառումներ: Երևանում ՀԱՊԿ նիստին կմասնակցի Ղազախստանի վարչապետը»,-Ֆեյսբուքի էջում հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը՝ խոսելով Նազարբաևի առողջական վիճակի մասին, հայտնել է, որ նա «պլանային բուժում է անցնում, ընդհանուր առմամբ, նրա առողջական վիճակը որևէ անհանգստություն չի առաջացնում», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: