Անվտանգության գլոբալ համակարգերը ոչնչացված են. Նիկոլայ Բորդյուժա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «ՀԱՊԿ դերը Եվրասիական անվտանգության ամրապնդման գործում» թեմայով
կազմակերպված կլոր սեղանի շրջանակում հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ընդգծելով նման միջոցառում կազմակերպելու անհրաժեշտությունը:

«Կլոր սեղանի շրջանակում քննարկվելու են հարցեր՝ կապված մեր երկրների անվտանգության հետ:

Այդքան էլ հեշտ ժամանակաշրջան չէ. ինչո՞ւ, որովհետեւ մեծ հաշվով անվտանգության գլոբալ համակարգերը ոչնչացված են, աշխարհի առաջատար խաղացողների միջեւ դադարեցված են փոխգործակցության կապերը` ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ
մի շարք այլ մարտահրավերների եւ վտանգների դեմ պայքարի հարցում: Մենք խոսում ենք այն մասին, որ պետք է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարել, սակայն երկրներ են բերվում հազարավոր տոննաներով պրեկուրսորներ, որոնց միջոցով երկրներոմ պատրաստվում են ծանր թմրանյութեր: Մենք ականատես ենք լինում մի շարք հակասությունների, երբ օրինակ, որևէ պետություն
հանդես է գալիս ահաբեկչության դեմ պայքարի դիրքերից, բայց զինամթերք է մատակարարում ահաբեկչական խմբերի»,­«Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Հոկտեմբերի 14­-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության
խորհրդում 2015­2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նստաշրջանում կքննարկվեն ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից
առաջադրված առաջնահերթությունները: Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում կքննարկվեն միջազգային իրավիճակը և հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցեր,
կդիտարկվեն մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ
գործունեության կատարելագործման, ինչպես նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը:




Լրահոս