Արագածոտնի մարզպետարանում հին կադրերին են վերադարձնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանը հոկտեմբերի 3-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ պաշտոնանկությունը հետեւյալ կերպ ներկայացրեց. «Նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր սեփական դիմումի համաձայն:

Ես նրա հետ ոչ մի տեսակի կոնֆլիկտ եւ խնդիր չեմ ունեցել»: Նշենք, որ հոկտեմբերի 7-ին ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Ավետիսյանը, որը 1999-2009 թվականներին աշխատել է նշված վարչության պետի պաշտոնում: Ավետիսյանը մարզպետարանում աշխատել է այն ժամանակ, երբ Գյոզալյանն է եղել մարզպետը՝ 2003-ից 2009 թթ.:




Լրահոս