Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին ամսական 30 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է վարձակալել, որում ապրում է իր երեխաների հետ, գրում է Daily Mail-ը:
Առանձնատունը գտնվում է Լոս Անջելեսի Հիդդեն-Հիլս քաղաքում:
Առանձնատան տարածքում 700 քառ. մ տարածքով երկու լողավազան և ջրվեժ է գտնվում:
Նշվում է, որ Ջոլիի հարևանությամբ են ապրում ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, ռեփեր Դրեյքն ու մի շարք այլ աստղեր: