Աբովյանում մեքենան բախվել է պատին ու գլխիվայր շրջվել. վարորդի վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 09.53-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Լիլիթ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեւանի փողոցում` «Լիլիթ» ռեստորանի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի 61 MM 600 (վարորդ՝ 28-ամյա Արմեն Բ.) եւ «Lada Priora» մակնիշի 35 CN 449 (վարորդ` 23-ամյա Վլադիմիր Թ.) համարանիշներով ավտոմեքենաները:

«Նիվան» բախվել է պատին ու գլխիվայր շրջվել: Մեքենան բարձված է եղել գյուղմթերքներով, որը թափվել է ողջ ճանապարհով:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են գազի բալոնների փականները եւ հոսանքազրկել ավտոմեքենաները:




Լրահոս