
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Մանուկյանը կշարունակի մնալ անազատության մեջ: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց փաստաբան Հարություն Բաղդասարյանը. «Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքի միջնորդությունը, առանց որևէ կոնկրետ հիմնավորման»:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: