
Կրեմլի ադմինիստրացիան անտեղյակ է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի գործի հետ իրավապահ մարմինների աշխատակիցների կապի մասին: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, տեղյակ չենք»,-պատասխանել է Պեսկովը:
Պեսկովը նշել է նաև, որ տեղյակ չէ ստուգումների մասին և ընդգծել, որ օրենքի բոլոր խախտումները կպարզվեն քննության ընթացքում:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները գրել էին, որ ՌԴ ՔԿ-ում կորել են Շաքրո Մոլոդոյի գործով փաստաթղթերը: