
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ազատվել է Ոստիկանության շտաբի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ։ Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական ծառայությունից։
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Վարդան Մինասյանը։