
Այսօր անվանի շախմատիստ Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիիլին, մասնակցեց միաժամանակյա շախմատի հատուկ մրցաշարին: Մրցաշարի ողջ հասույթը պետք է տրամադրվի «Ռոտարի այգու» կառուցմանը:
Նկատենք, որ այսօր միայն Երևանում կան շուրջ 2500 սահմանափակ հնարավորություններով երեխաներ: Ռոտարի Ակումբի նախաձեռնությամբ քաղաքում պետք է ստեղծվի «Ռոտարի այգի», որի միջավայրը մաքսիմալ հասանելի կլինի սահմանափակ հնարավորություններով երեխաների և առողջ մանուկների շփմանն և ազատ ժամանցի կազմակերպմանը:
«Ռոտարի այգու» մանկական խաղահամալիրները կունենան հատուկ հարմարեցված թեքահարթակներ, լրացուցիչ ճաղաշարեր ու հատուկ հակատրավմատիկ ռետինե ծածկույթ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: