Հայտնի է Իսպանիայի առաջնության ամենասպասված հանդիպման օրը: Կատալոնական «Բարսելոնա»-ն Մադրիդի «Ռեալ»-ին կընդունի դեկտեմբերի 3-ին, ժամը 17:15-ին:
Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խաղը ցերեկային ժամի անցկացնելու որոշումը բացատրել է հեռարձակումից կրկնակի եկամուտ ստանալու ակնկալիքով:
Ցերեկային հեռարձակման շնորհիվ հանդիպումը երեկոյան կարող են դիտել Ասիայի ֆուտբոլասերները, ինչը կբարձրացնի հեռարձակման վարկանիշը: