
Հայաստանի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի պայմանագրային զինծառայող Սանասար Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հիշեցնենք, որ 1989թ. ծնված Սանասար Գրիգորյանը ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից սպանվել էր հոկտեմբերի 11-ին` ժամը 12:10-ի սահմաններում։