
Թուրքիան անկեղծ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այս մասին ԵԽԽՎ-ի ամբիոնից ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Մինսկի խումբը, այդ թվում՝ Ռուսաստանը, ջանքեր են գործադրում հակամարտության կարգավորման համար: «Ադրբեջանի օկուպացված 5 շրջաններից Հայաստանի զինված ուժերի դուրս բերումն» այժմ օրակարգում է: Ռուսաստանը կիսում է մեզ հետ այդ ջանքերը, և մենք մեր աջակցությունն ենք հայտնում: Մենք հակամարտության ցանկացած կարգավորման կողմնակիցն ենք, որը կհամապատասխանի Ադրբեջանի շահերին»,-ասել է Չավուշօղլուն:
Չավուշօղլուն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ ընդգծելով, որ Անկարան ցանկանում է կարգավորել Երևանի հետ հարաբերությունները: