
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, փրկարար ուժերի, Երևան քաղաքի փրկարարական, ինչպես նաև՝ Վայոց ձորի և Լոռու մարզային փրկարարական վարչություններում:
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ փրկարար ուժերի վարչության փրկարար ուժերի նախապատրաստման և համակարգման բաժնի ավագ հրահանգիչ Քրիստինե Մանուչարյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի կոչում: