
Ճապոնացի թենիսիստ Կեյ Նիշիկորին հինգերորդ թենիսիստն է, ով որակավորվել է ATP-ի Եզրափակիչ մրցաշարին: Նիշիկորին երրորդ տարին անընդմեջ է մասնակցում Եզրափակիչ մրցաշարին:
Նշենք, որ ATP-ի Եզրափակիչ մրցաշարն այս տարի կանցկացվի նոյեմբերի 13-ից նոյեմբերի 20-ը: Ավելի վաղ, Եզրափակիչ մրցաշարում իրենց մասնակցությունն էին ապահովել սերբ Նովակ Ջոկովիչը, բրիտանացի Էնդի Մարեյը, շվեյցարացի Ստեն Վավրինկան եւ Կանադան ներկայացնող Միլոշ Ռաոնիչը: