
ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ Արտավազդ Հարությունյանը նշանակվել էր 2013թ-ին: Եվ այսօր ներկայացրած նրա հրաժարականի դիմումը, ըստ ամենայնի, պայմանավորված է ՀՀ նոր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ունեցած տարաձայնություններով: Թե ով է լինելու ՀՀ զինդատախազը ArmLur.am-ին առայժմ չհաջողվեց պարզել:
Նշենք նաև, որ Արտավազդ Հարությունյանը աշխատել է Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբում: Նա եղել է այդ խմբի ղեկավարը: