Ինչպես Ռուդիկ Ղուկասյանը հիասթափված լքեց դատարանի դահլիճը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը դատարանում հայտարարեց, որ թիվ 23 ընտրական հանձնաժողովի նախագահը դատարանում ասաց, որ իրենք գործել են օրենքի տառին համապատասխան և պահանջում է չընդունել Ղուկասյանի բողոքը: Ռուդիկ Ղուկասյանը ևս դատարանում հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ դատարան հայց ներկայացնելիս որևէ ավելորդ ակնկալիքներ չի ունեցել:

«Հարգելի դատարան առաջադրված թեկնածուներից չորսը հրաժարական էին ներկակացրել ստիպողաբար, եթե ընտրությունը լցոնումներով և ընտրակաշառքով չընթանար, արդյունքն ու թվերը բոլորովին այլ կլինեին: Վաճառված ընտրողը չի կարող լինել ազատ գաղափարների կրող, չի կարող երկիրը պահել և անմնացորդ նվիրվել հայրենիքի շենացմանը: Գեղարքունիքի մարզպետն ու Սևանի ոստիկանապետը մարդկանց ահաբեկելով, ընտրակաշառք բաժանելով, արջի ծառայություն մատուցեցին երկրի նախագահին», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս