Վերևների ուշադրությունը մինչ օրս սևեռված է ՃՈ-ի վրա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանությունում պետերը երկար չեն դիմանում։ Թեև Մարգար Օհանյանի յուրացման հայտնի պատմությունից հետո տարիներ են անցել, սակայն վերևների ուշադրությունը մինչ օրս սևեռված է ՃՈ-ի վրա։ «Հավելավճարները հանել են, վերահսկողությունը ճանապարհային ոստիկանի վրա սարսափելի է, ո՞վ կգնա այդպես աշխատելու, էլ առաջվանը չէ, նախկինում դա յուղոտ պաշտոն էր համարվում, հիմա գլխացավանք է, տարբեր շահեր ու ռիսկեր կան»,- ասում է մեր աղբյուրը։ Պատահական չէ, որ անգամ ՃՈ պետերը չեն դիմանում այդ պաշտոնին։

Օրինակ, ՃՈ վերջին պետը՝ Արմեն Հակոբյանը, որը մի քանի օր առաջ ազատվեց աշխատանքից, աշխատեց ընդամենը 1 տարի 3 ամիս։ Նրա նախկինը՝ Արտակ Հարությունյանը, դիմացավ ավելի քիչ՝ ընդամենը 8 ամիս։ Մարգար Օհանյանից հետո ՃՈ ամենաերկարամյա պետն Արսեն Գալստյանն էր, որն աշխատեց 3 տարի։ Հեռանալուց հետո նա նշանակվեց ոստիկանության կրթահամալիրի պետի ծառայության գծով տեղակալ, ի տարբերություն իրեն փոխարինածների, որոնք դեռ «հանգստանում են»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս