Արտեմ Ասատրյանն աներոջը «գործի է տեղավորել». «պրիմիտիվ գողության» նման երևույթ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտեմ Ասատրյանը 2012-ին երբ նշանակվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, պաշտոնապես հայտարարագրել էր, որ ոչ մի անշարժ եւ շարժական գույք չունի: Նրա ունեցած-չունեցածը 2011 թվականի դրությամբ 3 մլն դրամ էր: Բայց նախարար դառնալուց հետո նրա ունեցած 3 մլն դրամը, թերեւս, «կախարդական փայտիկի» օգնությամբ դարձել է 30 մլն դրամ, եւ մինչ օրս այդ թիվը պահպանվում է այն դեպքում, երբ նախարար Ասատրյանը իբրեւ եկամուտ նշել է նախարարի իր աշխատավարձը, որը ամսական կազմում է ավելի քան 500 հազար դրամ: Նախարարի տիկինը՝ Մարինե Պետրոսյանը, եւս 3 մլն դրամ ունի, որը կուտակել է ստացած մոտ 167 հազար դրամ աշխատավարձով:

Նշենք, որ նախարարի տիկնոջ հայրը՝ Լեւոն Պետրոսյանը, սոցապնախարարության աշխատանքի եւ զբաղվածության բաժնի պետն է: Փեսան աներոջը «գործի է տեղավորել»: Ի՞նչ է սա, եթե ոչ հովանավորչության ու «պրիմիտիվ գողության» նման երեւույթ: Ու այսքանից հետո տարակուսելի է, թե ինչու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը իր` «մաքուրների» կառավարությունում տեղ տվեց Արտեմ Ասատրյանին: Նրա կողմից իրականացվող համակարգային մանիպուլացիաների մասին հրապարակումները` առաջիկայում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս