«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է. ««Վանաձորում ակնկալում էինք ոչ թե 19, այլ ավելի շատ ձայն»,- հայտարարել Է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«ՉԻ» – Այս հայտարարությունը հիմնովին փոխում է Վանաձորի «ներքաղաքական կյանքի» օրակարգը։ Փաստորեն եթե մինչև հիմա միայն ընդդիմադիր երեք ուժերն էին փնտրում իրենց միջի չորս դավաճաններին, հիմա արդեն ՀՀԿ-ն էլ իր հերթին է միացել փնտրտուքին։ Սրանք երևի փնտրում են նրանց, ովքեր փողի կամ ճնշումների ազդեցության տակ խոստացել էին իրենց ձայնը տալ ՀՀԿ-ական թեկնածուին, բայց չեն տվել: Համաձայնվեք՝ իսկապես տհաճ միջադեպ է։ Ասենք՝ ՀՀԿ-ն ավագանու «ընդդիմադիր» ներկայացուցիչներից ութ հոգու փող էր տվել, բայց օգտվելով քվեարկության գաղտնիությունից՝ սրանցից միայն չորսն են մատուցել խոստացած ծառայությունը։ Մի խոսքով՝ ժամանակները փոխվել են։ Ոչ մեկին վստահել չի կարելի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։