
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարողացել է ազդրի մկանային վնասվածքից հետո լիարժեք վերականգնվել: Նա պատրաստ կլինի «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպմանը:
Նշենք, որ «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բժշկական շտաբի խնդրանքով, Հենրիխ Մխիթարյանը չէր միացել Հայաստանի թիմին Ռումինիայի (0:5) եւ Լեհաստանի (1:2) հավաքականների դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղերում: