Շաքրո Մոլոդոյի գործի նյութերում իրավագիտության պատմության մեջ առաջին անգամ հայտնվել է «Ռուսաստանի հանցավոր միության առաջնորդ» տերմինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրենքով գող» Զախարի Կալաշովի (առավել հայտնի որպես Շաքրո Մոլոդոյ) գործի քննության ընթացքում իրավագիտության պատմության մեջ առաջին անգամ հայտնվել է «Ռուսաստանի հանցավոր միության առաջնորդ» տերմինը, գրում է «Կոմերսանտ»-ը:

Պարբերականը նշում է, որ քննիչներն այդ գործն ունիկալ են համարում այն պատճառով, որ գործի նյութերում պատմության մեջ առաջին անգամ հայտնվել է այդ տերմինը: Ըստ էության, դա նշանակում է, որ ՌԴ-ում ցանկացած դատապարտյալ կարող է լինել Շաքրոյի հանցակիցը:

Նշվում է, որ Կալաշովը Ռուսաստանի հանցավոր միության առաջնորդ դարձավ 2013թ. «օրենքով գող» Դեդ Հասանի սպանությունից հետո:

Կալաշովի հանդեպ քրեական գործ է հարուցվել՝ «հանցավոր միության կազմակերպում, որը բարձր դիրք է զբաղեցնում քրեական հիերարխիայում»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ ՔԿ-ում կորել են Շաքրո Մոլոդոյի գործով փաստաթղթերը:




Լրահոս