
Այսօր կառավարության շենքի առջև կրկին հավաքվել էին «սևազգեստ մայրերը», ովքեր գործադիրի շենք մտնող նախարարներին ներկայացնում էին իրենց խնդիրները` ասելով, որ ցանկանում են, որ բացահայտվի այն ամենը, ինչ կատարվել է իրենց որդիների հետ:
Ինչպես հայտնի է` նրանք տարիներ շարունակ բողոքում և պահանջում են, որ բացահայտվի, քանի որ վստահ են, որ իրենց որդիներին սպանել են: Նրանք իրենց խնդիրները ներկայացրին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: