Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մինչ նիստը սկսելը Վարդան Հարությունյանին շնորհավորեց ՊԵԿ նախագահ դառնալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց, որ համաձայնվել է աշխատել իրենց հետ:
«Մամուլը գրում էր, որ երկար ժամանակ դիմադրել եք», – նկատեց Կարապետյանը:
Բացի դրանից վարչապետը շնորհավորեց նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Արսեն Հարությունյանին և կառավարության անդամներին մի քանի հանձնարարականներ տվեց: