
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկ Ասլանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում եմ.
Հայկ Ասլանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»: