Ռուսաստանը կասեցրել է Ուկրաինայի հետ նավթամուղերի շահագործման մասին համաձայնագիրը: Այս մասին, ինչպես հայտնում է Gazeta-ն, ասվում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում ասվում է նաև, որ 2016թ. փետրվարին Ուկրաինայի տարածքով անցնող մասնաբաժինները վաճառվել են շվեցարական International Trading Partners AG ընկերությանը: Համաձայնագիրը հավանության է արժանացել ՌԴ Դաշնային հակամոնոպոլ ծառայության կողմից 2015թ. հոկտեմբերին և Ուկրաինայի հակամոնոպոլ ծառայության կողմից 2015թ. դեկտեմբերին:
Դրա հետ կապված՝ համաձայնագրին ռուսական կողմից մասնակցությունն աննպատակահարմար է, նշվում է ՌԴ կառավարության կայքի հաղորդագրության մեջ: