
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց, որ նախարարությունում փոխնախարարի հաստիք է ավելացել և ըստ այդմ անհրաժեշտություն է առաջացել մեկ բջջային հեռախոս տրամադրել անվճար:
Հարցի ներկայացումից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հարց բարձրացրեց, թե ինչպես կարելի է անել, որ այսպիսի որոշումները հանվեն օրակարգից: «Ընդհանրապես այս հարցը կոմիտե էլ չբերենք», – նշեց նա: