
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը իրեն զգալիորեն լավ է զգում: Այս մասին լրագրողների հայտնել է հանրապետության ղեկավարի դուստրը՝ սենատոր Դարիգա Նազարբաևան:
Երեքշաբթի օրը Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունում հայտնել էին, որ Նազարբաևը չեղարկել է Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցերը:
Բացի այդ, հաղորդվել է, որ չեղարկվել են այս շաբաթ պլանավորված բոլոր միջազգային այցերը: