
Ես Մոսկվայում քննարկել եմ շահագրգիռ ընկերությունների հետ, որ Հայաստանից խմիչքն արտահանվի մեկ բրենդով: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Մոսկվա կատարած իր այցի արդյունքներին, այս մասին նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Ռուսաստանի խոշոր ցանցերը ուզում են մեծ քանակություն և ստաբիլ մատակարարում: Կարող է լինել հայկական կամ ռուսական բրենդ և արտահանի այնտեղ պայմանագրով, որը կնվազեցնի այստեղի արտադրողների ռիսկերը», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: