ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան ՀԱՊԿ նիստին մասնակցելու համար: ՌԴ նախագահի այցի ժամանակ կարևոր որոշումներ կընդունվեն: Այս մասին Rusarminfo-ի հարցազրույցում ասել է ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը:
«Տարածաշրջանային մակարդակով կարևոր որոշումներ կընդունվեն ՀԱՊԿ նիստի շրջանակներում, սակայն, հնարավոր է, որ ՀԱՊԿ երկրները չբարձրաձայնեն այդ մասին»,-ասել է Լեպեխինը:
Փորձագետի կարծիքով՝ Հայաստան Պուտինի այցի համատեքստում կարևոր նշանակություն ունի Ստամբուլում նրա վերջին հանդիպումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Ռուսաստանը միակ արդյունավետ հաղորդակիցն է մի կողմից այդ երկու երկրների միջև, և Հայաստանի հետ՝ մյուս կողմից: Ստամբուլում երեք երկների առաջնորդների միջև կարծիքներ փոխանակում տեղի ունեցավ: Պուտինը որոշակի առաջարկներ արեց Էրդողանին և Ալիևին, նրանցից ստացավ այդ առաջարկների պատասխանները, և, բնականաբար, այդ առաջարկները կներկայացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Առաջին հերթին, դրանք կվերաբերեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման»,-նշել է ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի տնօրենը: