ԱՄՆ-ն իր ականակրի հրթիռակոծությունից հետո ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի զինվորականներն ավիահարված են հասցրել Եմենի ռադիոլոկացիոն կայանի ուղղությամբ, հարձակումը պատասխան էր Կարմիր ծովում ամերիկյան ականակրի հրթիռակոծությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ամերիկյան Mason ականակիրը վերջին օրերին միանգամից 2 հրթիռակոծության տակ է հայտնվել:

Նախ, երկուշաբթի օրը նավի ուղղությամբ 2 հրթիռ է արձակվել, որոնք ընկել են ծովը՝ չհասնելով նավին: Այդ ժամանակ Պենտագոնը մեղադրանք է հնչեցրել հուսիթ ապստամբների դեմ, որոնք հերքել են Վաշինգտոնի մեղադրանքները: Դրանից հետո ևս 2 հրթիռ է արձակվել նավի ուղղությամբ: Այս անգամ սպառնալիքի տակ է հայտնվել նաև Ponce նավը, որն ուղեկցում էր ականակիր նավին:

Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ն «պատշաճ կերպով» պատասխան կտա:




Լրահոս