Այսօր Իվետա Մուկուչյանը դառնում է 30 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանահայ երգչուհի, մոդել Իվետա Մուկուչյանն այսօր դառնում է 30 տարեկան: Նա ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Համբուրգ, Գերմանիա։

2009 թվականին վերադարձել է Հայաստան և մասնակցել է «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին, որտեղ զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։

2016 թվականի մայիսին «Love Wave» երգով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթին, որն անցկացվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։

2016 թվականին Մուկուչյանը նաև արել է իր դերասանական առաջին քայլերը՝ նկարահանվելով «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում։




Լրահոս