Թաիլանդում մահացել է 70 տարի գահը զբաղեցնող թագավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաիլանդում 88 տարեկանում մահացել է երկրի թագավոր Պխումիպոն Ադուլյադետը, փոխանցում է Reuters-ը:

Նա գահը զբաղեցնում էր 1946թ.-ից: Հունիսի սկզբին Թաիլանդում նշեցին նրա թագավորության 70 տարին:

Նրա մահվան պատճառները չեն նշվում:

2015 թ. թագավորությունը հայտնել էր թագավորի հիվանդության մասին: Նա գլխուղեղի այտուց ուներ: Սակայն հուլիսին թագավորության ներկայացուցիչները հայտնել էին նրա առողջացման մասին:

Ակնկալվում է, որ նրա 63-ամյա տղան՝ թագաժառանգ Մախա Վաչիրալոնգկորնը կդառնա երկրի նոր թագավոր:




Լրահոս