ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը շարունակում է մարզային այցելությունները։ Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Ծառայության ղեկավարն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ՝ տեղում ծանոթանալու բաժնի կողմից իրականացվող աշխատանքներին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին, առկա խնդիրներին։
Աշտարակ քաղաքում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծվել են Ծառայության, որպես կայացած կառույցի, գործունեության հետագա ամրապնդման ու զարգացման գերակաուղենիշները։
«Աշխատանքի ճիշտ և արդյունավետ կազմակերպումը խիստ կարևոր է։ Լիարժեք պատկերացնելով ձեր ամենօրյա աշխատանքի ռիսկերն ու բարդությունները՝ աշխատանքային գործունեությունը քաղաքացիների հետ շփումներում դիտարկեք բացառապես հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի համատեքստում»,-նշել է Ծառայության ղեկավարը։
Խորհրդակցության ավարտին տրվել են համապատասխան հանձնարարականներ։